Հայաստանը կարեւոր դեր է խաղում անօրինական ֆինանսական հոսքերի խափանման գործընթացում, ասել է ամերիկացի դիվանագետը
12.01.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան, 12 հունվարի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Հայաստանում ԱՄՆ ժամանակավոր հավատարմատար Էնտոնի Գոդֆրին այսօր Երեւանում ասել է, որ “Հայաստանը շատ կարեւոր դեր է խաղում զենքի եւ անօրինական ֆինանսական հոսքերի փոխադրման խափանման գործընթացում”:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Էնտոնի Գոդֆրին ասել է այս մասին` հանդես գալով սեմինարի բացմանը, որը կազմակերպվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի Հակաահաբեկչական բաժնի աջակցությամբ` ՀՀ Ոստիկանության եւ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների համար:
Էնտոնի Գոդֆրին ասել է, որ ամերիկայն վարչակազմը հետաքրքրված է բարձր պրոֆեսիոնալ մակարդակով արդյունավետ հակաահաբեկչական պայքար տանել ոչ միայն ԱՄՆ-ում, այլեւ ուրիշ երկրներում: Այդ պատճառով, նշել է դիվանագետը, ամերիկյան կողմը աջակցում է համապատասխան մարմինների տեխնիկական վերազինմանը եւ իրագործում է փորձի փոխանակման բազմաթիվ ծրագրեր:
ՄԵԴԻԱՄԱՔՍ
Վերջին լուրեր
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: