Հունվարի 13-14-ը Երեւանում կքննարկեն հայ-թուրքական սահմանի բացման տնտեսական եւ սոցիալական հետեվանքները

12.01.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 12 հունվարի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Հունվարի 13-14 Երեւանում կանցկացվի գիտական կոնֆերանս, որի ընթացքում կքննարկվեն հայ-թուքական սահմանի բացման տնտեսական եւ սոցիալական հետեւանքները:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, կոֆերանսի նախաձեռնողն է Տնտեսական հետազոտությունների հայկական միջազգային խումբը: Ինչպես նշել է Խմբի տնտեսագետ Բրայան Ռոբերտսը, սահմանի բացման հետեւանքների տնտեսական հետազոտությունը բաղկացած մի քանի փուլերից. այց Գյումրի եւ հասարակական կարծիքի հարցում, տնտեսական վերլուծություններ, կոնֆերանսի անցկացում եւ դրա նյութերի հրապարակում Խմբի ամսագրում:

Հայաստանում ԱՄՆ ժամանակավոր հավատարմատար Էնտոնի Գոդֆրիի խոսքերով, ՙկողմերին հետաքրքիր կլինի իմանալ. ի±նչ է արժենում սահմանի փակ լինելը՚: Նա նշել է, որ կոնֆերանսը չի հետապնդելու քաղաքական նպատակներ, քանի որ քաղաքական հարցերը պետք է քննարկեն Հայաստանի եւ Թուրքիայի կառավարությունները:

Կոնֆերանսին մասնակցելու են նաեւ մասնագետներ Թուրքիայից:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 8145
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW