Մելլաթ Բանկը համալրել է իր կանոնադրական կապիտալը
13.05.2016 | 15:17
Գլխավոր էջ /
Նորություններ /
Նորություններ /

Լուսանկարը՝ Մեդիամաքս

ՀՀ բանկային համակարգում մեկնարկած կապիտալի համալրման գործընթացի արդյունքում «Մելլաթ Բանկ» ՓԲԸ-ն հերթական փուլով համալրել է իր կանոնադրական կապիտալը` հասցնելով այն 23.1 մլրդ դրամի:
«Բանկային ոլորտում ներկայումս ընթացող բանկերի խոշորացման գործընթացների ֆոնին նման քայլը կրում է ոչ միայն առաջադիմական բնույթ, այլեւ ավելի է ամրապնդում բանկային համակարգում Մելլաթ Բանկի հետագա առաջխաղացումը:
Արդեն 20 տարուց ավել հայաստանյան բանկային համակարգում իր գործունեությունը ծավալող Մելլաթ Բանկը, տարիներ շարունակ գտնվելով միջազգային պատժամիջոցների ներքո, ոչ միայն չի դադարեցրել իր գործունեությունը, այլեւ շարունակում է մատուցել ֆինանսական ծառայություններ եւ իրականացնել գործառույթներ` հետագայում ընդլայնելով դրանց քանակն ու ուղղվածությունը:
ՀՀ բանկերում թղթակցային հարաբերությունների վերսկսումը եւս կարեւոր առաջխաղացում էր Մելլաթ Բանկի գործունեության ասպարեզում:
Պատժամիջոցների վերացմամբ է պայմանավորված նաեւ Մելլաթ Բանկի վերստին անդամակցումը միջբանկային ֆինանսական հեռահաղորդակցման SWIFT համակարգին: SWIFT-ի հասանելիությունը կապահովի էլ ավելի ընդգրկուն գործունեության ծավալում հայկական ֆինանսաբանկային ապարեզում»,- Banks.am-ին ասել են Մելլաթ Բանկի գործադիր տնօրենի աշխատակազմում:
Հիշեցնենք, որ բանկի հեռանկարային ծրագրերի շուրջ վերջերս Banks.am-ը զրուցել էր «Մելլաթ Բանկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Սեյեդ Ղոլամրեզա Մուսավիի հետ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: