Fitch-ն Ամերիաբանկին շնորհել է «B պլյուս» վարկանիշ Կայուն հեռանկարով
12.05.2016 | 17:20 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Fitch միջազգային վարկանշային կազմակերպությունը վերահաստատել է Ամերիաբանկին շնորհած արտարժույթով երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի «B պլյուս» վարկանիշը` սահմանելով Կայուն հեռանկար մեկ տարի առաջ շնորհած Բացասական հեռանկարի (Long-term Issuer Default Rating (IDR)) փոխարեն:
«Նման վարկանիշի վերահաստատումը խոսում է բանկի ընդունելի ֆինանսական ցուցանիշների, իրացվելիության զգալի պաշարի, վերաֆինանսավորման կառավարելի ռիսկերի եւ բարձր հեղինակության մասին: Fitch-ը կարեւորել է այն հանգամանքը, որ չնայաց ՀՀ բանկային համակարգում առկա բարձր մրցակցությանը, Ամերիաբանկը գրավել է հաստատուն դիրքեր շուկայում` պահպանելով առաջատարի դիրքը վարկավորման ոլորտում (մասնաբաժինը շուկայում`14,8%), առեւտրի ֆինանսավորման եւ հաճախորդների նկատմամբ ունեցած պարտավորությունների գծով (մասնաբաժինը շուկայում`15%)»,- նշված է Ամերիաբանկի տարածած հաղորդագրությունում :
Վարկանիշի հեռանկարը վերանայելով Կայուն`Fitch-ն ակնկալում է, որ Ամերիաբանկը կպահպանի իր կայուն դիրքը`դիմակայելով արտաքին բարդ միջավայրի ճնշումներին: Բացի այդ, բանկն ունի նաեւ եկամտաբերության բավարար մակարդակ եւ կապիտալի զգալի պաշար` 2015թ-ի դեկտեմբերին ՎԶԵԲ-ից ներգրաված $30 մլն միջոցների հաշվին:
«Fitch-ի կողմից Կայուն հեռանկարով «B պլյուս» վարկանիշի ստացումը կնպաստի միջազգային ասպարեզում Ամերիաբանկի ճանաչելիության եւ բանկի հանդեպ ունեցած վստահության մակարդակի բարձրացմանը, Հայաստանում օտարերկրյա ներդրողների հետ գործընկերական հարաբերությունների ընդլայնմանը»,- նշել են բանկում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: