Ադրբեջանում արգելվել է արտարժույթով հիփոթեքային վարկավորումը

06.05.2016 | 11:26 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ադրբեջանում այսօրվանից պաշտոնապես արգելվել է օտարերկրյա արժույթով հիփոթեքային վարկերի տրամադրումը:

Ինչպես հաղորդում է Trend-ը, համապատասխան որոշումն ընդունել է Ֆինանսական շուկաների վերահսկողության պալատը`հաստատելով նաեւ ազգային արժույթով եւ արտարժույթով սպառողական վարկավորան նոր կանոններն ու պրուդենցիալ ծավալները:

Պալատն ուժի մեջ է թողել իր որոշումը` դադարեցնել արտարժույթով սպառողական վարկերի տրամադրումն այն անձանց, որոնք չունեն արտարժույթով եկամուտ կամ բանկային ավանդ:

Այդուհանդերձ, հաճախորդների վարկային բեռը թեթեւացնելու նպատակով պալատը վերականգնել է վարկերի` արտարժույթով վերաձեւակերպման հնարավորությունը:

Կարգավորող մարմինը նախատեսում է ներդնել վարկառուի եկամուտների նկատմամբ պարտքային բեռի եւ պարտքի ապահովվածության գործակից:

Միաժամանակ, բանկային հատվածի կայունության ապահովման նպատակով պալատը որոշել է խստացնել բանկերի ռիսկերի կառավարման շրջանակը: Այդ նպատակով նախատեսվում է փուլ առ փուլ ավելացնել հնարավոր կորուստների պահուստները, ինչպես նաեւ ամրապնդել կապիտալի բուֆերը:

Նշենք, որ Ադրբեջանում գործում է 37 բանկ: 

Դիտում՝ 12023

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW