ՀԾԿՀ-ն համաձայնություն է տվել ՀԷՑ-ի 2016թ. ներդրումային ծրագրին

04.05.2016 | 14:43 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) իր այսօրվա նիստում համաձայնություն է տվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության 2016թ. ներդրումային ծրագրին:

Ինչպես հաղորդում է ՀԾԿՀ պաշտոնական կայքը, ծրագրի արժեքը կազմում է շուրջ 20 մլրդ դրամ (19 895.58)` առանց ավելացված արժեքի հարկի:

«2016թ. ներդրումային ծրագիրը հիմնականում ուղղվելու է հոսանքազրկումների միջին տեւողության եւ հաճախականության ցուցանիշների պահպանմանը, անվտանգության ապահովմանը, մաշված սարքավորումների փոխարինմանը, թույլատրելի սահմաններից էլեկտրաէներգիայի լարման շեղման դեպքերի կրճատմանը, նոր սպառողների միացմանը, առեւտրային հաշվառման համակարգի ավտոմատացմանը եւ այլ աշխատանքների իրականացմանը»,- ասված է հաղորդագրությունում:

Դիտում՝ 3734

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW