ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանն այսօր ասել է, որ ապրիլի 1-2-ի գիշերը եւ դրանից հետո Ադրբեջանի ձեռնարկած նախահարձակ մարտական գործողությունների արդյունքում ԼՂՀ տնտեսությունը կրել է ուղղակի եւ անուղղակի վնասներ:Այս մասին վարչապետը հայտնել է լրագրողների հետ հանդիպմանը` նշելով, որ ուղղակի վնասի ծավալը կազմում է 400-500 մլն դրամ:Անուղղակի վնասի ծավալի մասին Արցախի կառավարությունը կկարողանա խոսել տարեվերջին` սոցիալ-տնտեսական վիճակագրության հաշվարկից ելնելով:Արայիկ Հարությունյանը նկատել է, որ անուղղակի վնասն ավելի մեծ է լինելու, քանի որ տնտեսությունը միանգամից չի արձագանքում իրեն ուղղված հարվածներին:«Անուղղակի վնասի հաշվարկը կապված է նաեւ ներդրողների հետագա վարքագծից: Կատարվածը մեծ ազդեցություն կունենա ՓՄՁ ոլորտի, գյուղատնտեսության վրա, որի աշխատանքների մեծ մասն ուշացել է»,- ասել է նա: Վարչապետը նշել է, որ չնայած մարտական գործողությունների հետեւանքով վնասներ են կրել որոշ տնտեսկան օբյեկտներ, սակայն դրանք վերեկանգնվել են, եւ ապրիլի 5-ից Արցախի տնտեսական օբյեկտներն անցել են բնականոն աշխատանքի: Tweet Դիտում՝ 25629