Ապրիլի 19-21-ը ՀՀ փոստային կապի ազգային օպերատոր «ՀայՓոստը» հյուրընկալում էր PostEurop եվրոպական փոստային օպերատորների առաջին լիագումար ժողովը տարածաշրջանում: Եռօրյա միջոցառման նպատակն էր միավորել Եվրոպայի ավելի քան 52 փոստային օպերատորների, գործադիր տնօրենների եւ բաձրաստիճան պաշտոնյաների` քննարկելու համար փոստային ոլորտի առանցքային հարցերն ու հնարավորությունները` արագորեն փոփոխվող տեխնոլոգիաների, նորարարությունների ու թվային տեխնոլոգիաների միտումների համատեքստում: Միջոցառմանը մասնակցում էին Համաշխարհային փոստային միության գլխավոր տնօրեն Բիշար Հուսեյնը, Համաշխարհային փոստային միության միջազգային բյուրոյի փոխտնօրեն Պասկալ Քլիվասը, PostEurop-ի կառավարման խորհրդի ղեկավար Ժան-Փոլ Ֆորսեւիլը, PostEurop-ի գլխավոր քարտուղար Բոտոնդ Սզեբենը:Միջոցառման շրջանակում տեղի է ունեցել լիագումար նիստ, որին հաջորդել է բիզնես ֆորում՝ միջազգային փորձագետների ու մոդերատորների մասնակցությամբ: «Մենք պատիվ ունենք հյուրընկալելու կովկասյան տարածաշրջանում առաջին PostEurop լիագումար ժողովը: Սա Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ առանձնահատուկ հարթակ է՝ գիտելիքի փոխանակման ու համագործակցության մեխանիզմների զարգացման համար, որոնք կարեւոր են ավելի մատչելի ու կայուն փոստային ոլորտ ձեւավորելու համար: PostEurop-ի եւ Համաշխարհային փոստային միության փորձը կարեւոր է ՀայՓոստի համար փոստային գործառությունների արդյունավետությունը բարձրացնելու, ֆինանսական ծառայությունների դիվերսիֆիկացման եւ միջազգային լավագույն փորձի վրա հիմնված էլեկտրոնային առեւտրի զարգացման տեսանկյունից»,- ասել է ՀայՓոստի» հավատարմագրային կառավարիչ, «ՀայՓոստի» Դիտորդ խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը:«Մենք գնահատում ենք մինչ օրս ՀայՓոստի՝ որպես Հայաստանի ազգային փոստային օպերատորի կողմից արձանագրված առաջընթացն ու զարգացումը: Վստահ ենք, որ շարունակական համագործակցությունը միջազգային փոստային օպերատորների ու լոգիստիկա ապահովող կողմերի միջեւ, հնարավորություն կընձեռի կերտել գործուն հարաբերություններ ու զարգացնելու այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են՝ էլեկտրոնային առեւտուրն ու կառավարումը»,- իր հերթին նշել է PostEurop-ի կառավարման խորհրդի ղեկավար Ժան-Փոլ Ֆորսեւիլը:Բիզնես ֆորումի քննարկման հիմնական թեմաներն էին էլեկտրոնային առեւտրի զարգացումն ու նոր լոգիստիկ սխեմաների արդյունավետ կիրառումը, ինչպես նաեւ էլեկտրոնային կառավարման մոդելի ներդրման խնդիրները փոստային ազգային օպերատորների կողմից: Tweet Դիտում՝ 3237