Ուժը կորցրած ճանաչվեցին “Պրայվիտ Ինշուրանս” եւ “Ալիանց-Ֆլեշ” ընկերությունների ոչ կյանքի ապահովագրության իրականացման լիցենզիաները

09.01.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 09 հունվարի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը իր այսօրվա նիստում, որը վարում էր ԿԲ նախագահի տեղակալ Արթուր Ջավադյանը, ուժը կորցրած ճանաչեց “Պրայվիտ Ինշուրանս” ապահովագրական ՓԲԸ-ին եւ “Ալիանց-Ֆլեշ” ապահովագրական ՍՊԸ-ին տրամադրված ոչ կյանքի ապահովագրության իրականացման լիցենզիաները:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Կենտրոնական բանկի խորհուրդն այս որոշումը կայացրել է “Պրայվիտ Ինշուրանս” եւ “Ալիանց-Ֆլեշ” ընկերությունների դիմումների համաձայն:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 9657

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW