Պրոմեթեյ Բանկը մասնակցել է «Իմ ֆինանսների ամիս» ծրագրին

19.04.2016 | 12:09 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Պրոմեթեյ Բանկն արդեն երրորդ տարին մասնակցում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից կազմակերպվող «Իմ ֆինանսների ամիս» ծրագրին:

«Բանկը, ողջունելով երիտասարդ սերնդի կրթական եւ գիտական ձեռքբերումները խթանող նախաձեռնությունները, ս.թ. ապրիլի 18-ին հյուրընկալեց ծրագրի շրջանակներում կազմակերպված ավտոբուսով ֆինանսական շրջագայության շուրջ 60 մասնակիցներին»,- ասված է բանկի տարածած հաղորդագրությունում:

Այցի ընթացքում հյուրերը դիտել են բանկի 25-ամյակին նվիրված ֆիլմը, ծանոթացել բանկի ընդհանուր գործունեությանը եւ տարբեր բաժինների գործառույթներին, ինչպես նաեւ ստացել կորպորատիվ նվեր-փաթեթներ: Կազմակերպված վիկտորինայի շրջանակում առավել ակտիվ մասնակիցները շահել են մրցանակներ:

Այցի ավարտին բանկի Մարքեթինգի եւ Մարդկային ռեսուրսների բաժինների ղեկավարները պատասխանել են այցելուների հարցերին:

Դիտում՝ 26041
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW