Տիգրան Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը քննարկել են ԵՏՀ զարգացման հեռանկարները
18.04.2016 | 18:34
Գլխավոր էջ /
Նորություններ /
Նորություններ /

Լուսանկարը՝ kremlin.ru

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանն այսօր Մոսկվայում ասել է, որ «մենք ներուժ ենք կուտակում ինտեգրացիայի համար, որը ծառայելու է մեր ազգերի շահերին»
Ինչպես հաղորդում է Մեդիամաքսի թղթակիցը Մոսկվայից, Տիգրան Սարգսյանն այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը:
«Մենք պետք է պատրաստ լինենք ադեկվատ արձագանքելու նոր մարտահրավերներին: Մենք տեսնում ենք, որ փոփոխվում է առեւտրատնտեսական տարածությունը եւ համաշխարհային լանդշաֆտը: Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, մեր միությունը պետք է պատրաստ լինեն ներկառուցվելու այդ գլոբալ փոփոխությունների մեջ»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
ԵՏՀ կոլեգիայի նախագահը հավելել է, որ իր ղեկավարած կառույցը պետք է անի հնարավոր ամեն բան, որ նախագահների կողմից կառավարվող ուղղություններն իրականացվեն ամբողջ ծավալով:
ՌԴ նախագահը, իր հերթին, նշել է, որ Տիգրան Սարգսյանը պատասխանատու առաքելություն է իրականացնում, եւ հույս հայտնել, որ նրա կառավարմամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հաջող կգործի:
«Մենք միասին շատ խնդիրներ պետք է լուծենք: Ինտեգրացիոն այս միությունը մենք ստեղծել ենք պետությունների տնտեսությունների եւ սոցիալական ոլորտի զարգացման համար»,- ասել է Վլադիմիր Պուտինը:
Վերջին լուրեր
09.04.2025 | 17:28 Հոդվածներ
ԱԶԲ առաքելության ղեկավարը նշել է ՀՀ տնտեսական աճի վրա ազդող գործոնները
09.04.2025 | 10:30 Ֆինտեխ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: