Հայկական եւ ուկրաինական PR ընկերությունները ստորագրել են համագործակցության համաձայնագիր

08.01.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 08 հունվարի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Հայկական “Մեդիաբրենդ Իմպեքս” եւ ուկրաինական Publicity Creating PR-ընկերությունները համագործակցության համաձայնագիր են ստորագրել:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, “Մեդիաբրենդ Իմպեքսը” եւ Publicity Creating-ը, մասնավորապես, պայմամավորվել են PR եւ մարկեթինգային հաղորդակցության ոլորտներում ռազմավարական համագործակցության մասին:

Կողմերը նաեւ որոշել են միավորել ուժերը հասարակայնության հետ կապերի բնագավառում` իրենց երկրներում եւ ԱՊՀ-ի տարածքում քաղաքակիրթ շուկա կազմավորելու եւ զարգացնելու նպատակով:

“Մեդիաբրենդ Իմպեքսը” եւ Publicity Creating-ը պայմանավորվել են նաեւ այնպիսի ծրագրերի իրագործման մասին, որոնք կնպաստեն իրենց հաճախորդների մրցակցային պայմանների բարելավվմանը Հայաստանի եւ Ուկրաինայի սահմաներից դուրս:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 9179

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW