Հակասական լուրեր Երեւանում ԵԱՏՄ նիստի չեղարկման մասին

05.04.2016 | 19:06 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ռուսական РБК-ն հաղորդում է, որ ԵԱՏՄ-ն որոշել է չեղյալ հայտարարել ապրիլի 8-ին Երեւանում նախատեսված կազմակերպության վարչապետների հանդիպումը՝ Արցախում իրավիճակի սրման պատճառով:
   
«Դմիտրի Մեդվեդեւի մասնակցությամբ գագաթնաժողովը կգնահատվեր որպես աջակցություն հակամարտության կողմերից մեկին, ասում են կառավարությունում»,- հայտնում է РБК-ն:

Սակայն ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանն այսօր Մեդիամաքսին ասել է, որ «այս պահի դրությամբ, հանդիպման անցկացման մասին որոշումը մնում է ուժի մեջ»:  

РБК աղբյուրներից մեկի համաձայն, Երեւանում ԵԱՏՄ վարչապետների հանդիպման չեղյալ հայտարարելը պայմանավորված է նրանով, որ «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության սրման ժամանակ այլ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի վարչապետի մասնակցութունը կարող էր դիտարկվել որպես աջակցություն կողմերից մեկին»:

Մեկնաբանելով երեւանյան հանդիպման չեղարկման մասին տեղեկատվությունը՝ ՌԴ վարչապետի մամուլի քարտուղար Նատալյա Տիմակովան սահմանափակվել է միայն տեղեկացնելով, որ Մոսկվան սպասում է ԵԱՏՄ պաշտոնական որոշմանը, որտեղ ներկայում նախագահում է Ղազախստանը:

ՌԴ կառավարության աղբյուրներից մեկն ասել է, որ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի՝ ապրիլի 7-ին Երեւան նախատեսված աշխատանքային այցի հարցը դեռեւս որոշված չէ: «Այս հարցն անմիջականորեն կապված չէ ԵԱՏՄ գագաթնաժողովի հետ եւ որոշվում է ոչ թե Ղազախստանում, այլ Մոսկվայում եւ Երեւանում»,- ասել է աղբյուրը:

Դիտում՝ 10488
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW