Երեւան, 26 դեկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) $2 միլիոնի վարկ է հատկացնելու “Հայէկոնոմբանկին”` հիփոթեքային վարկավորման զարգացման համար: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, համապատասխան համաձայնագիրն այսօր ստորագրվել է Երեւանում: Ինչպես նշել է “Հայէկոնոմբանկի” գործադիր տնօրեն Դավիթ Սուքիասյանը, վարկային միջոցներն օգտագործվելու են հիփոթեկային վարկեր տրամադրելու նպատակով` 10 տարով եւ 12-14 % տոկոսադրույքով: Վարկի առավելագույն գումարը կազմելու է $50000, կանխավճարը` 25%: “Հայէկոնոմբանկը” 2000 հաճախորդների արդեն տրամադրել է $12 մլն ընդհանուր ծավալի հիփոթեքային վարկեր: Դավիթ Սուքիասյանի խոսքերով, “Հայէկոնոմբանկի” ընդհանուր վարկային պորտֆելը կազմում է 20 մլրդ դրամ, որի 10% բաժին է ընկում հիփոթեքային վարկավորմանը: 2006 թ. ընɕVVĕؖԠբանկի հիփոթեքային վարկավորման ծավալն աճել է 50%-ով: ՎԶԵԲ-ը հանդիսանում է “Հայէկոնոմբանկի” 25% բաժնետոմսերի փայատերը եւ բանկի հետ իրականացրել է 3 ծրագիր` $7 մլն ընդհանուր արժողությամբ: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 8190