2006 թվականի արդյունքներով փոքր եւ միջին բիզնեսի տեսակարար կշիռը Հայաստանի ՀՆԱ կառուցվածքում կկազմի 40%

26.12.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 26 դեկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. 2006 թ. արդյունքներով Հայաստանի ՀՆԱ աճը կկազմի 13.4%, այսօր Երեւանում ասել է առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Կարեն Ճշմարիտյանն ասել է, որ Հայաստանի տնտեսությունը հաղթահարել է անցման շրջանը, աստիճանաբար դիվերսիֆիկացվում է, եւ մեկ ոլորտում գրանցված անկումը այլեւս մեծ ազդեցություն չի թողնում ընդհանուր տնտեսական ցուցանիշների վրա:

Կարեն Ճշմարիտյանն ասել է, որ 2007 թ. նախարարության հիմնական նպատակը լինելու է իննովացիոն տնտեսության զարգացումը: “Պետությունը մտադիր է ամեն կերպ աջակցել աՕĠուղղությանը”,- ասել է նախարարը:

Կարեն Ճշմարիտյանն ասել է, որ 2006 թ. արդյունքներով Հայաստանի ՀՆԱ կառուցվածքում փոքր եւ միջին բիզնեսի տեսակարար կշիռը կկազմի 40%:

Վերջին 3 տարիների ընթացքում հանրապետությունում հիմնվել է փոքր եւ միջին բիզնեսի 25000 սուբյեկտ, որոնցից 11000-ը` միայն 2006 թ.: Ընթացիք տարվա ընթացքում ստեղծվել են 16000 նոր աշխատատեղեր:

Ինչպես նշել է Կարեն Ճշմարիտյանը, փոքր եւ միջին ձեռնակատիրության տեսակարար կշիռը ավելացել է նաեւ արտահանման կառուցվածքում, կազմելով 17%:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 8226
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW