Հայկական յոթ ընկերություն Դյուսելդորֆում մասնակցում է Prowein 2016-ին

14.03.2016 | 13:54 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայկական յոթ ընկերություն մարտի 13-15-ը Դյուսելդորֆում մասնակցում է Prowein 2016 Գինու եւ ալկոհոլային խմիչքների միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին:

Ցուցահանդեսին հայկական ընկերությունների մասնակցությանն աջակցել է Հայաստանի զարգացման հիմնադրամը:

«Նպատակ ունենալով խթանել հայկական գինեգործության ոլորտի զարգացումը, նպաստել ԵՄ շուկայում հայկական գինեգործական արտադրանքի ճանաչելիության բարձրացմանը եւ արտահանման ծավալների աճին՝ Հայաստանի զարգացման հիմնադրամն արդեն երկրորդ անգամ է այս ցուցահանդեսին, ինչը համահունչ է գինեգործության զարգացման ռազմավարության շրջանակում իրականացվող աշխատանքներին»,- ասել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը:

Նա նշել է, որ այս քայլերն ուղղված են նաեւ ամրապնդելու ոլորտի վերջին տարիների հաջողությունները:

Prowein 2016-ում այս տարի ներկայացված է շուրջ 6000 մասնակից ավելի քան 50 երկրից, ակնկալվում է 52 հազ. մարդու այցելություն:

Հայաստանի զարգացման հիմնադրամում նշել են, որ ամեն տարի ցուցահանդեսին նախորդում է Mundus Vini միջազգային գինու մրցանակաբաշխությունը, որի ընթացքում այս տարի հայկական երեք ընկերություններ՝ «Ոսկեվազի Գինու Գործարան»-ը, «Վան Արդի»-ն եւ «Արմենիա Վայն»-ը, արժանացել են 2-ական ոսկե եւ արծաթե մեդալների։

Դիտում՝ 3214
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW