ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Լեւոն Յոլյանն այսօր ասել է, որ չի կարծում, թե գազի դիմաց Հայաստանը կրկին կվճարի $189:Այս մասին նախարարն ասել է լրագրողների հարցին ի պատասխան, թե հնարավոր է արդյոք, որ ՌԴ-ի հետ նոր պայմանագիր չկնքվի, եւ ապրիլի 1-ից Հայաստանը կրկին գազի 1000 խմ գազի դիմաց վճարի $189:Լեւոն Յոլյանը նշել է, որ $165 սակագնի հետ կապված պայմանավորվածության կնքման որեւէ խոչընդոտ չի տեսնում:«Բանակցություններն ընթանում են առողջ մթնոլորտում, ավարտուն պատկեր ունենալու դեպքում հանրությանը կտեղեկացնենք այդ մասին»,- ասել է նա:Նշենք, որ 2015թ. ռուսական կողմը Հայաստանի համար 1000 խմ գազի դիմաց $189 սակագինն իջեցրել էր $165-ի: Օրերս Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը փոփոխություն էր կատարել ՌԴ եւ ՀՀ միջկառավարական համաձայնագրում, որով Հայաստանի համար գազի $165 արտոնյալ սակագնի ժամկետը երկարացվել է մինչեւ 2016թ. առաջին եռամասյակի ավարտը: Tweet Դիտում՝ 19143