Պրոմեթեյ Բանկը գործարկել է նոր վարկատեսակ ՓՄՁ-ների համար

12.03.2016 | 12:08 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Պրոմեթեյ Բանկը գործարկել է նոր վարկատեսակ փոքր եւ միջին բիզնեսի զարգացման համար:

Վարկերը տրամադրվում են ԱՄՆ դոլարով կամ Եվրոյով,  ֆիքսված՝ 11% տարեկան տոկոսադրույքով:

Վարկի մարման ժամկետը՝  մինչեւ 11 տարի, առավելագույն գումարը՝ մինչեւ 2 մլն ԱՄՆ դոլար կամ Եվրո:

Որպես գրավի առարկա կարող են հանդիսանալ անշարժ եւ շարժական գույքը, շրջանառու միջոցները, պատրաստի արտադրանքը եւ այլ միջոցներ: Վարկի տրամադրման համար անհրաժեշտ է ունենալ դրական վարկային պատմություն:

«Վարկի տրամադրման եւ սպասարկման համար ոչ մի տեսակի միջնորդավճարներ չեն կիրառվում, բացի վարկային հայտի ուսումնասիրման՝ 20 000 դրամ միանվագ վճարից»,- նշված է Պրոմեթեյ Բանկի հաղորդագրությունում:
 

Դիտում՝ 23672

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW