Polymetal ընկերությունը Հայաստանը «ռազմավարական տարածաշրջան» է համարում: Այդ մասին «Коммерсантъ» թերթին տված հարցազրույցում ասել է ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Վիտալի Նեսիսը՝ մեկնաբանելով Կապանի ոսկու հանքավայրի ձեռքբերումը: «Մեզ համար Հայաստանը ռազմավարական տարածաշրջան է, մենք երկրում մեծ երկրաբանական եւ բիզնես հեռանկար ենք տեսնում, այնպես որ Կապանի գործարքը պատահական չէր», - նշել է Վիտալի Նեսիսը: Նա չի բացառել, որ կարող են ներդրումներ կատարվել հայաստանյան այլ նախագծերում, ասելով՝ «Ամեն բան հնարավոր է»: Tweet Դիտում՝ 19217