2016թ. հունվար-փետրվար ամիսներին տրանսֆերտների ներհոսքը Հայաստան կազմել է շուրջ $165 մլն՝ գերազանցելով նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը 3,4%-ով:ՀՀ ԿԲ օպերատիվ տվյալներով՝ դրամային արտահայտությամբ ստացված գումարները կազմել են 81 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 76,2 մլրդ դրամի դիմաց (6,3 % աճ):Բացի այդ, 2015թ. ՀՀ ֆիզիկական անձանց՝ ՀՀ առեւտրային բանկերի միջոցով ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից արտերկրից փոխանցած գումարները կազմել են $1 623,6 մլն՝ նախորդ տարվա $2 123,6 մլն-ի դիմաց (նվազում 23,5 %-ով): Ընդ որում, այդ ստացված գումարների 46,3%-ը կազմել են ռուբլով փոխանցումները (45,7 մլրդ ռուբլի)` նախորդ տարվա ցուցանիշի նկատմամբ արձանագրելով 5,7% աճ (43,3 մլրդ ռուբլի):Ազգային արժույթով արտահայտված՝ 2015թ. ստացված գումարները կազմել են 776,3 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 881,9 մլրդ դրամի դիմաց, որը ենթադրում է դոլարային արտահայտությամբ ներհոսքի վերը նշված 23,5% անկման համեմատ ավելի փոքր՝ 12%-անոց նվազում: Tweet Դիտում՝ 4234