Երեւան, 20 դեկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. 2006 թվականի հունվար-նոյեմբերին Հայաստանի ՀՆԱ աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 13,2%: Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնեցին Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունում, ՀՆԱ ծավալը 2006 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին կազմել է 2293933.5 մլն դրամ: 2006 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին արդյունաբերական արտադրության ծավալը հանրապետությունում կազմել է 579333.7 մլն դրամ ` անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 1.2%-ով: Միջին ամսեկան աշխատավարձը 2006 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին նախորդ տարվա համեմատ աճել է 22.7%-ով` կազմելով 62413 դրամ: Ընդ որում,աշխատավարձը բյուջետային կազմակերպություններում ավելացել է 25.5%-ով եւ նշված ժամանակահատվածում կազմել է 43957 դրամ, իսկ ոչ բյուջետային կազմակերպություններում 76007 դրամ (աճը` 20,2%): Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, 2006 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանի արտաքին առեւտրային շրջանառությունը կազմել է 1186.58 մլրդ դրամ կամ $ 2847.9 մլն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 13.6%- ով: Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը հայտնեցին Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունում, 2006 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում արտահանման ծավալը կազմել է 372.44 մլրդ դրամ կամ $895 մլն, ներմուծման ծավալը` 814.14 մլրդ դրամ կամ $1952.9 մլն: Հայաստանի արտաքին առեւտրային բալանսի դեֆիցիտը 2006 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին կազմել է 441.7 մլրդ դրամ, կամ $1057.9 մլն: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 6973