Մինչեւ 2 տարեկանների նպաստը կարելի է ստանալ Պրոմեթեյ Բանկի միջոցով

25.02.2016 | 15:10 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Այսուհետ մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը կարելի է ստանալ Պրոմեթեյ Բանկի միջոցով:

Ինչպես տեղեկացնում է բանկի մամուլի ծառայությունը, նպաստը հնարավոր է ստանալ՝

- Բանկային հաշվի միջոցով, որը բացվում եւ սպասարկվում է անվճար: Այս դեպքում ստացված նպաստը կարող է կանխիկացվել բանկի գլխամասում կամ ցանկացած մասնաճյուղում՝ ներկայացնելով անձնագիր կամ նույնականացման քարտ:

- ArCa վճարային քարտի միջոցով, որը եւս տրամադրվում եւ սպասարկվում է անվճար: Այս տարբերակի դեպքում հաճախորդին անվճար կտրամադրվի ArCa պլաստիկ քարտ, որը նորամուծություն է համարվում Հայաստանում՝ ունի հաճելի մեղմ ծաղկային բույր եւ անվտանգության նորագույն տեխնոլոգիաներով արտադրված ստորագրության ժապավեն:

Նպաստը կարելի է ստանալ օրվա ցանկացած ժամի՝ Պրոմեթեյ Բանկի շուրջ 30 բանկոմատների միջոցով՝ 0% կանխիկացման միջնորդավճարով:

Բանկում նաեւ նշել են, որ նպաստը ստանալու համար նախ պետք է դիմել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, այնուհետեւ՝ Պրոմեթեյ Բանկի գլխամաս կամ ցանկացած մասնաճյուղ՝ ներկայացնելով հետեւյալ փաստաթղթերն իրենց պատճեններով՝

- անձնագիր,
- սոցիալական քարտ,
- երեխայի ծննդյան վկայական:

Քարտը հաճախորդին կհանձնվի 3 աշխատանքային օրվա ընթացքում:

Դիտում՝ 19094
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW