Կենտրոնական Բանկի խորհուրդը հաստատեց ՀՀ գրավատնային գործունեության լիզենզավորման կարգը
19.12.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան, 19 դեկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Կենտրոնական բանկի խորհուրդն իր այսօրվա նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը, հաստատել է “ՀՀ գրավատնային գործունեության լիցենզավորման” կարգը և գրավատնային գործունեության իրականացման լիցենզիայի ձևը, ինչպես նաեւ “Արժեթղթերի շուկայում մասնագիտական որակավորման քննության հարցաշարը”` նոր խմբագրությամբ:
Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնեցին ՀՀ ԿԲ մամլո ծառայությունում, ԿԲ Խորհրդի որոշմամբ փոփոխություններ և լրացում կատարվեցին “ՀՀ կենտրոնական բանկում կանխիկ դրամով իրականացվող գործառնությունների մասին” կարգում, լրացումներ կատարվեցին “Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների հաշվառումը, գործունեության կարգավորումը, ղեկավարների որակավորումը” կանոնակարգ 16-ում:
ՄԵԴԻԱՄԱՔՍ
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: