ՀԲ-ն $55 մլն կտրամադրի ՀՀ-ում զբոսաշրջության զարգացմանը

23.02.2016 | 15:01 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը եւ Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Մերսի Թեմբոնն այսօր վարկային համաձայնագիր են ստորագրել:

Համաձայնագրով նախատեսվում է, որ ՀԲ-ն Հայաստանին կտրամադրի $55 մլն վարկ` 25 տարի մարման ժամկետով, որից 14,5-ը` արտոնյալ:

ՀԲ խմբի մաս կազմող Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի հետ ստորագրված «Տեղական տնտեսության եւ ենթակառուցվածքների  զարգացման ծրագրի» վարկային համաձայնագրով նախատեսվում է բարելավել Հայաստանի ենթակառուցվածքային ծառայություններն ու ինստիտուցիոնալ կարողությունները` նպաստելով Արարատի, Վայոց ձորի, Կոտայքի եւ Լոռու մարզերի տեղական տնտեսություններում զբոսաշրջության ավելի մեծ մասնակցությանը:

«Ծրագիրը կօժանդակի ընտրված մարզերում զբոսաշրջության մասնակցության աճին, որը տեղի կունենա ենթակառուցվածքներում ներդրումների, քաղաքային վերածննդի, մշակութային ժառանգության վերականգնման, ինչպես նաեւ` մասնավոր հատվածի ներդրումների խթանում ապահովող համալիր մոտեցման իրականացման միջոցով»,- ասված է ՀՀ ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրությունում:

Դիտում՝ 2861
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW