Հայկական ընկերությունները մասնակցում են «Տեքստիլլեգպրոմ» տոնավաճառին

17.02.2016 | 09:59 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Քանաքեռի կարի ֆաբրիկա», «Լենտեքս», «Հելլո», «Սարտոն», «Արշալույս», «Ալեքս տեքստիլ», «Ֆիրմա Լիդա» ընկերությունները, Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ, փետրվարի 16-19-ը մասնակցում են Մոսկվայում անցկացվող «Տեքստիլլեգպրոմ 2016» 46-րդ միջազգային տոնավաճառ-ցուցահանդեսին:

Հիմնադրամում նշել են, որ ընկերությունները մեկ միասնական տաղավարով միջազգային մեծածախ գնորդներին են ցուցադրում տրիկոտաժի, գուլպեղենի, հագուստի, բաճկոնների հավաքածուներ։

«Տեքստիլլեգպրոմ»-ը տեքստիլ եւ թեթեւ արդյունաբերության սարքավորումների ու արտադրանքի Ռուսաստանի խոշորագույն ցուցահանդեսն է, որն անցկացվում է տարեկան երկու անգամ` փետրվար եւ սեպտեմբեր ամիսներին: Ցուցահանդեսին մասնակցում են ավելի քան 2500 ընկերություն աշխարհի 42 երկրից եւ ավելի քան 30 000 այցելու` մեծածախ գնորդներ, ոլորտի մասնագետներ, դիստրիբյուտորներ, առեւտրային ցանցերի ներկայացուցիչներ, ներմուծողներ։

Հայաստանի զարգացման հիմնադրամը «Տեքստիլլեգպրոմ»-ին հայկական ընկերությունների մասնակցությանն աջակցել է արտահանմանն ուղղված կառավարության քաղաքականության շրջանակում՝ հայկական արտադրանքի ճանաչելիության բարձրացման, միջազգային շուկա մուտք գործելու եւ նոր գնորդներ ձեռք բերելու նպատակով:  

«Եթե հաշվի առնենք ցուցահանդեսի շրջանակում հագեցած գործարար ծրագիրը՝ համաժողով, կլոր սեղաններ, արտադրանքների շնորհանդեսներ, մրցույթներ եւ այլն, ապա ակնհայտ է դառնում, որ ցուցահանդեսը շատ լավ հարթակ է մասնակից երկրների արտադրողների եւ մեծածախ գնորդների համար՝ պայմանավորվածությունների ձեռքբերման եւ գործարքների կնքման համար»,- ասել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը:

Դիտում՝ 3362
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW