ՀԱԱԳ-ն ապահովագրել է մետաղյա կափարիչների արտահանումը ՌԴ
16.02.2016 | 16:41 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը (ԱՓԲԸ) ապահովագրել է «Եվրոքափ» ՍՊԸ-ի արտադրության կափարիչների արտահանումը Ռուսաստանի Դաշնություն։
ՀԱԱԳ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ համապատասխան պայմանագիրը կողմերի միջեւ ստորագրվել է փետրվարի 15-ին։
Ապահովագրությամբ ծածկվում է «Եվրոքափ» գնորդ ընկերությանը մատակարարված ապրանքների դիմաց չվճարումը՝ պայմանավորված առեւտրային (անվճարունակություն, սնանկություն կամ առանց իրավական հիմնավորման վճարումից հրաժարում) եւ քաղաքական (վարչական որոշումներ, առեւտրի եւ միջազգային փոխանցումների սահմանափակումներ, բնական աղետներ եւ ֆորս-մաժոր) ռիսկերով։
Արտահանման ապահովագրության պայմանագրի ապահովվածությամբ գործընկեր առեւտրային բանկի կողմից «Եվրոքափ»-ին կտրամադրվի ֆինանսավորում արտահանման ֆակտորինգի տեսքով, որը կուղղվի շրջանառու միջոցների անընդհատության ապահովմանը եւ արտարժույթի փոխարժեքի հնարավոր տատանումներից առաջացող ռիսկի զսպմանը:
ՀԱԱԳ-ի կողմից իրականացվող նոր նախագծերի մասին օրերս զրուցել էինք գործակալության գործադիր տնօրեն Վազգեն Աբգարյանի հետ: Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: