Եվրասիական զարգացմանը բանկի (ԵԱԶԲ) վարչությունը որոշում է ընդունել ճկուն տոկոսադրույքների քաղաքականության անցնելու մասին:Ինչպես հաղորդում են ԵԱԶԲ մամուլի ծառայությունից, համակարգը թույլ կտա բանկի ուշադրության կենտրոնում գտնվող ներդրումային նախագծերի համար սահմանել առավել գրավիչ ու մրցակցային տոկոսադրույքներ: Առաջին հերթին, դրանք այն նախագծերն են, որոնք ուղղված են բանկի մասնակից պետությունների տնտեսությունների ինտեգրմանը եւ արդյունաբերական գործընկերության խորացմանը:Բանկի առաջարկն ուղղված է այն ընկերություններին, որոնք իրականացնում են ինտեգրացիոն նախագծեր էներգետիկայի, մեքենաշինության, քիմիական, հանքարդյունահանման եւ նավթագազային արդյունաբերության ոլորտներում, ինչպես նաեւ ենթակառուցվածքային ճյուղերում:«Ճկուն տոկոսադրույքների համակարգը եւ առավելագույն շահույթ ստանալու խնդրի բացակայությունը թույլ են տալիս Եվրասիական զարգացման բանկին միջոցներ հատկացնել ներդրումային նախագծերի ֆինանսավորման համար նաեւ այն դեպքերում, երբ դրանք չեն կարող փոխառուի կողմից առեւտրային շուկայում ներգրավված լինել նախագծի համար ընդունելի պայմաններով»,- ասված է բանկի հաղորդագրությունում:ԵԱԶԲ մասնակից պետություններն են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը եւ Տաջիկստանը: Tweet Դիտում՝ 7614