Օբաման նշել է ՀՀ-ում ԱՄՆ ներդրումների ծավալի պատմական մակարդակի բարձրացման մասին

30.01.2016 | 11:49 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2015թ. Հայաստանում ԱՄՆ ներդրումների ծավալի պատմական մակարդակի բարձրացումը միայն սկիզբն է մեծածավալ առեւտրային ու ներդրումային կապերի, որոնք առանցքային նշանակություն ունեն ինչպես Հայաստանի, տարածաշրջանի համար, այնպես էլ՝ դրանից դուրս:

Ինչպես հաղորդում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը, այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ ԱՄՆ-ում Հայաստանի նորանշանակ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանի հետ հանդիպման ժամանակ:

Հունվարի 28-ին դեսպան Գրիգոր Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային:

Նա շնորհավորել է նորանշանակ դեսպանին եւ համոզմունք հայտնել, որ Գրիգոր Հովհաննիսյանի փորձառությունները օգտակար կլինեն հայ-ամերիկյան հարաբերությունների ներկա փուլում երկու պետությունների բարեկամությունն էլ ավելի խորացնելու եւ ընդլայնելու առումով:

Դեսպան Հովհաննիսյանը փոխանցել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու ջերմ բարեմաղթանքները: Նա նշել է, որ նախագահ Սարգսյանն ներկա կգտնվի այս տարի Վաշինգտոնում անցկացվող Միջուկային անվտանգության գագաթաժողովին:

Դիտում՝ 10900

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW