Ռուբեն Վարդանյանը կգլխավորի «Ռուսաստանի տարվա գործարար գիրք» մրցանակի ժյուրին

25.01.2016 | 12:30 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

PwC խորհրդատվական ընկերությունների միջազգային ցանցը հայտարարել է «Ռուսաստանի տարվա գործարար գիրք» ամենամյա մրցանակի մեկնարկի մասին, հաղորդում է Коммерсантъ-ը:

Մրցանակի շրջանակում հաղթողներ են որոշվելու երկու անվանակարգում՝ «Ռուսաստանյան հեղինակի լավագույն գիրքը» եւ «Արտասահմանյան հեղինակի լավագույն գիրքը» (Ռուսաստանում տպագրված):

Մրցույթին մասնակցելու են 2015թ. տպագրված ռուսալեզու աշխատանքները:

Առաջին փուլի շրջանակում թեկնածուների ընտրությունը կատարվելու է CrowdSpace ինտերնետային հարթակում՝ «Հասարակական կարծիք» հիմնադրամի աջակցությամբ:

Ժյուրին աշխատանքի կանցնի մրցույթի երկրորդ փուլում: Սկզբում ինտերնետային քվեարկության արդյունքներով ընտրված հեղինակներից կառանձնացվեն երեքը, որոնք էլ կմասնակցեն եզրափակիչ փուլին: Այնուհետ կորոշվեն յուրաքանչյուր անվանակարգի հաղթողները: Ժյուրին, որի կազմում ընդգրկված են գործարար եւ փորձագիտական շրջանակների հայտնի ներկայացուցիչներ, կգլխավորի գործարար եւ բարերար Ռուբեն Վարդանյանը:

Մրցանակի հաղթողները կհայտարարվեն հունիսի կեսին:  

PwC-ն հաղթողներին հուշանվերներ եւ դրամական պարգեւներ կհանձնի:

Դիտում՝ 9491

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW