Արմսվիսբանկի սեփականատեր, «Ֆրանկ Մյուլեր Ուոչլենդ» ընկերության հիմնադիր-սեփականատեր, շվեյցարահայ բարերար Վարդան Սիրմակեսի նախաձեռնած «Շիրակի մարզի տնտեսության զարգացմանն ուղղված ծրագրի» շրջանակում այս ամիս իրականացվել է առաջին ֆինանսավորումը:Ծրագիրը նախաձեռնվել էր 2015թ. հուլիսին Վարդան Սիրմակեսի՝ Հայաստան կատարած այցի շրջանակում:Վարդան Սիրմակեսը հատկացրել է $1 մլն՝ տարեկան 5% տոկոսադրույքով եւ 7 տարի մարման ժամկետով: Ֆինանսավորվել է Գյումրիում տեքստիլի արտադրությամբ զբաղվող ընկերության ներկայացրած նախագիծը: «Շիրակի մարզի տնտեսության զարգացմանն ուղղված ծրագրի» պայմանների համաձայն՝ ծրագրի շրջանակում վարկերը տրամադրվում են գործող եւ ընդլայնման միտում ունեցող ընկերություններին: Արմսվիսբանկից Banks.am-ին հայտնել են, որ տեքստիլի արտադրությամբ զբաղվող տվյալ ընկերությունը երկար ժամանակ է՝ հաջողությամբ գործում է իր ոլորտում, եւ ֆինանսավորումն ուղղված է լինելու ընկերության գործունեության ընդլայնմանը: Ակնկալվում է, որ նախագծի ֆինանսավորման արդյունքում ընկերությունում կստեղծվի 150 աշխատատեղ, այդ թվում՝ 50-ը 2016թ. առաջին եռամսյակի ընթացքում, իսկ 100-ը՝ մինչեւ տարեվերջ:Արմսվիսբանկում ընդգծել են, որ ներկայում մի շարք այլ ծրագրեր քննարկման փուլում են: Tweet Դիտում՝ 24474