ԱՔՌԱ-ն արժանացել է տեղեկատվական անվտանգության միջազգային հավաստագրի

20.01.2016 | 10:05 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ»-ը ընկերությունում աուդիտորական ստուգում իրականացրած Bureau Veritas Certification հավաստագրող կազմակերպության կողմից արժանացել է Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի ISO/IEC 27001:2013 միջազգային ստանդարտին համապատասխանության հավաստագրի:

«ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ»-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ աուդիտորական խումբն արձանագրել է, որ ներդրման ընթացքում կատարված աշխատանքի արդյունքում «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ»-ի տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգը լիովին համապատասխանեցվել է ստանդարտի պահանջներին: Տեղեկատվական անվտանգության գործընթացների մեծ մասը որակավորվել է որպես «լավագույն փորձ»:

Bureau Veritas Certification-ի կողմից ISO/IEC 27001:2013 ստանդարտին համապատասխանության հավաստագիրը թողարկվել է 2015թ. դեկտեմբերի 29-ին:

«Միջազգայնորեն ճանաչում ունեցող այս ստանդարտի ներդրումը վկայում է տեղեկատվական անվտանգության հստակ քաղաքականության եւ պահանջներին «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ հավատարմության մասին»,- ասված է հաղորդագրությունում:

Դիտում՝ 4455

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW