Օրերս Պեկինում տրվել է ֆինանսական նոր գլոբալ ինստիտուտի՝ Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի (ԵՆԱԲ/AIIB) մեկնարկը:Միջազգային փորձագետները ֆինանսական նոր կառույցը համեմատում են Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի հետ: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, բանկին անդամակցում է 57 երկիր, իսկ Ռուսաստանը երրորդ խոշոր մասնակիցն է: Ռուսաստանի մասնաբաժինը բանկի կապիտալում կազմում է 5,92%: ՌԴ-ին նախորդում են Չինաստանն ու Հնդկաստանը՝ համապատասխանաբար 26,06% եւ 7,5% մասնաբաժիններով:Բանկի հայտարարված կապիտալը $100 մլրդ է, որից վճարված կապիտալը կազմում է $20 մլրդ: Անդամ պետությունների վճարումները պետք է կատարվեն 5 տարվա ընթացքում: ԵՆԱԲ նախագահ Ցզին Լիցյունն ավելի ուշ հայտարարել է, որ բանկը կարող է կապիտալ ներգրավել տարբեր արժույթներով, սակայն վարկավորելու է միայն ամերիկյան դոլարով: Tweet Դիտում՝ 9162