Գյուղնախարարը կոչ է արել մոբիլիզացնել ուժերը՝ պահպանելու աճի տեմպերը

11.01.2016 | 16:25 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ասել է, որ բոլոր ջանքերը պետք է մոբիլիզացնել 2015թ. գյուղատնտեսության ոլորտում արձանագրված աճի տեմպերը պահպանելու համար:

Այս մասին նա ասել է նախարարությունում հրավիրված աշխատանքային խորհրդակցության ընթացքում:

«Մենք նախորդ տարին ամփոփեցինք բավականին լավ ցուցանիշներով, 11 ամսվա արդյունքներով ունենք 11,6% աճ գյուղատնտեսության ոլորտում, եւ այժմ պետք է բոլոր ջանքերը մոբիլիզացնենք աճի տեմպերը պահպանելու, ոլորտում առկա ներքին ներուժը լիարժեք օգտագործելու, թերացումներն ու խնդիրները լուծելու ուղղությամբ»,- նշել է Սերգո Կարապետյանը:

Այս համատեքստում նախարարը հորդորել է մեծ ուշադրություն դարձնել խնայողական ռեժիմների կիրառման, իրականացվող ծրագրերի արդյունավետության բարձրացման, դրանց կատարողականների նկատմամբ մշտադիտարկումների անցկացման հարցերին:

Սերգո Կարապետյանն ընդգծել է չմշակվող հողերի ծավալների կրճատման, արտադրության ավելացման  խնդիրները` առանձնացնելով բանջարաբոստանային մշակաբույսերի, հատկապես լոլիկի եւ կարտոֆիլի ցանքատարածությունների ավելացման կարեւորությունը:

Այս առումով նախարարը հանձնարարել է պատասխանատուներին  ամենօրյա աշխատանքեր իրականացնել մարզպետարանների եւ գյուղացիական տնտեսությունների հետ` այս հարցում շեշտադրելով հատկապես խորհրդատվական համակարգի ակտիվ դերակատարումը:

Գյուղնախարարը կարեւորել է նաեւ աշխատանքների ինտենսիվացումը բուսաբուծության ոլորտում նորարարական տեխնոլոգիաների, այդ թվում` կաթիլային ոռոգման համակարգերի, հակակարկտային ցանցերի ներդրման, ինտենսիվ պտղատու այգիների հիմնման, ջերմոցային տնտեսությունների ավելացման գործում:

Դիտում՝ 3179

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW