Արտյոմ Կոնստանդյանը լքում է «Պրոմսվյազբանկի» ղեկավարի պաշտոնը

22.12.2015 | 09:33 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Արտյոմ Կոնստանդյանը կլքի «Պրոմսվյազբանկի» վարչության նախագահի պաշտոնը եւ կստանձնի բանկի առաջին փոխնախագահի պաշտոնը:

«Պրոմսվյազբանկի» վարչության նախագահ կդառնա Դմիտրի Անանեւը, որն իր եղբոր՝ Ալեքսեյի հետ միասին տնօրինում է բանկի բաժնետոմսերի 50,03%-ը, այսօր հայտնում է «Վեդոմոստի» թերթը:

«Ես կգործադրեմ բոլոր ջանքերը, որպեսզի «Պրոմսվյազբանկը» որակային թռիչք ապրի տնտեսության համար բարդ այս շրջանում եւ օգտվի բաժնետիրական արժեքի բարձրացման համար նախատեսված հնարավորություններից»,- հայտարարել է Դմիտրի Անանեւը:

Արտյոմ Կոնստանդյանը «Պրոմսվյազբանկում» աշխատում է 2001-ից: Վարչության պետի պաշտոնում նշանակվել է 2010թ.:

Banks.am-ը նշում է, որ Արտյոմ Կոնստանդյանը Արդշինբանկի խորհրդի անդամ է:

Դիտում՝ 15231
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW