ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն այսօր նիստի ժամանակ ներկայացրել է պետական կառույցների աշխատակիցների գործուղումների նոր հնարավոր կարգը, որը հիմնված է տարբեր երկրների փորձի վրա:Դավիթ Հարությունյանի փոխանցմամբ՝ առաջարկվող կարգում ներառված 3 մոտեցումների համաձայն՝ պետական գերատեսչությունների բոլոր աշխատողները գործուղումների ուղեւորվելու են էկոնոմ դասի չվերթներով, ընդ որում՝ գնվելու է ամենաէժան տոմսը, որը փոփոխություններ թույլ չի տա:Երկրորդ խումբ անձինք՝ նախարարները, պետական մարմինների ղեկավարները, նույնպես ուղեւորվելու են էկոնոմ դասի տոմսերով, բացառությամբ այն դեպքերի, երբ թռիչքի տեւողությունը ութ ժամից ավելի է: Երրորդ խմբում ներառված են անվտանգության խորհրդի անդամները, որոնք մեկնելու են բիզնես դասի տոմսերով:«Սա չի սահմանափակելու մարդկանց՝ այլ տոմսեր գնելու հնարավորությունը, սակայն այդ դեպքում տոմսի գումարը բյուջեից չի հատկացվելու»,- ասել է Դավիթ Հարությունյանը՝ հավելելով, որ արտասահմանյան գործուղումների համար կառավարությունն արդեն հաջորդ տարվա փետրվար եւ մարտ ամիսներից տոմսերի պատվերների կենտրոնացված համակարգ է ներդնելու: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ առաջարկի վերաբերյալ անհրաժեշտ է ունենալ բոլոր գերատեսչությունների գրավոր կարծիքը: Tweet Դիտում՝ 4076