Հայաստանում իրականացվող բարեփոխումների խթանման նպատակով Եվրոպական հանձնաժողովն ընդունել է 30 մլն եվրո աջակցության նոր փաթեթ, որն ուղղվելու է մասնագիտական զբաղվածության, ֆինանսների կառավարման եւ ժողովրդավարական որոշումների ընդունման գործընթացում քաղաքացիական հասարակության մասնակցության բարձրացմանը:Հայտարարելով աջակցության նոր փաթեթի մեկնարկի մասին Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հանձնակատար Յոհանես Հանն ասել է. «Աջակցության այս նոր փաթեթը մեր արեւելյան գործընկերներին թույլ կտա իրականացնել վճռորոշ բարեփոխումներ: Այս լուրը բարի է հատկապես Հայաստանի քաղաքացիների համար, քանի որ հենց նրանք են լինելու նշյալ բարեփոխումների անմիջական կրողները՝ թե հանրային ծառայությունների բարելավման, եւ թե աշխատատեղերի հնարավորությունների ավելացման արդյունքում»:«Մասնագիտական որակավորումների բարելավում աշխատատեղերի բարելավման նպատակով» ծրագիրը, որի բյուջեն 15 մլն եվրո է, միտված է Հայաստանի աշխատաշուկայի արդյունավետության բարձրացմանն ու աշխատուժի զբաղվածության ապահովմանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով զբաղվածության ապահովմանը գյուղատնտեսության ոլորտում: Հայաստանում «Պետական ֆինանսների քաղաքականության բարեփոխումների» ծրագիրը, որի բյուջեն 10 մլն եվրո է, միտված է Հայաստանում պետական ծախսերի նկատմամբ հաշվետվողականության, թափանցիկության եւ արդյունավետության ներդաշնակեցմանը միջազգային չափանիշներին եւ փորձին: Այն կնպաստի նաեւ կոռուպցիայի կանխարգելմանը: «Քաղաքացիական հասարակության գործիք» ծրագիրը, որի բյուջեն 5 մլն եվրո է, կնպաստի քաղաքացիական հասարակության կարողությունների հզորացմանը՝ թույլ տալով նրանց ապահովել ակտիվ ու ավելի արդյունավետ մասնակցություն ժողովրդավարական որոշումների ընդունման գործընթացներում: Tweet Դիտում՝ 22782