Հայաստանը կանդամակցի Եվրամիության COSME ծրագրին

10.12.2015 | 17:08 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2016 թ. հունվարի 1-ից Հայաստանը կանդամակցի Եվրամիության (ԵՄ) COSME ծրագրին, որի նպատակն է՝ 2014-2020թթ. ընկած ժամանակահատվածում ուժեղացնել ՓՄՁ-ների մրցունակությունը եւ կայունությունը:

Համապատասխան համաձայնագիր են ստորագրել այսօր Բրյուսելում ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը եւ ԵՄ Ներքին շուկայի, արդյունաբերության, ձեռնարկատիրության եւ ՓՄՁ հարցերով հանձնակատար Էլզբիետա Բիենկովսկան:

Ինչպես հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից, Հայաստանը Արեւելյան գործընկերության երկրներից երկրորդն է (Մոլդովայից հետո), որը միանում է COSME-ին:

Միաժամանակ, Հայաստանը 7-րդ երկիրն է (Մոնտենեգրոյից, Մակեդոնիայից, Մոլդովայից, Թուրքիայից, Ալբանիայից եւ Սերբիայից հետո), որը չի հանդիսանում ԵՄ անդամ պետություն, սակայն միանում է ծրագրին:

COSME-ն աջակցելու է կանանց ներգրավածությանը ձեռնարկատիրական գործունեության մեջ, նվազեցնելու է ընկերությունների վարչական բեռը եւ բարձրացնելու է ԵՄ անդամ չհանդիսացող պետություններում ընկերությունների մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության մակարդակը:

COSME ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 2,3 մլրդ եվրո:

Դիտում՝ 3104
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW