Ամերիաբանկը Երեւան է բերել աշխարհի լավագույն ռոբոտներին

09.12.2015 | 12:31 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւանում տեղի է ունեցել «Ռոբոտների շքերթ» (Бал роботов) ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը:

Առաջին անգամ տարածաշրջանում այս ցուցահանդեսը ներկայացնում է  «Ռոբոտների կորպորացիա» ռուսական ընկերությունը` Ամերիաբանկի անմիջական նախաձեռնությամբ:

Ցուցահանդեսի բացմանը մասնակցել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Միջոցառման պատվավոր հյուրերն էին երեխաները, որոնց համար ցուցահանդեսի բացման արարողությունը իսկական տոն դարձավ: Նրանք հնարավորություն ունեցան անձամբ ծանոթանալ հրաշագործ ռոբոտների հետ, խաղալ, զվարճանալ, լուսանկարվել:

Ցուցահանդեսն անցկացվում է «Երեւան Մոլ» առեւտրի եւ զվարճանքի կենտրոնում, Կինոպարկի հարեւանությամբ: Հատուկ գործարանային շնչով ձեւավորված սրահը, որը ստեղծում է իսկական ռոբոտաշինության միջավայր, երեխաներին հնարավորություն է ընձեռում ոչ միայն զվարճանալ ռոբոտների հետ, այլ մասնակցություն ունենալ ռոբոտների կառուցման, ծրագրավորման գործընթացին:

Ցուցահանդեսի ծրագիրը ներառում է պարող ռոբոտների շոու, կվադրո-կոպտերների գոտի, ռոբոտների լաբորատորիա, Lego ուղեղների գրոհ/ռոբոտների կառուցում, ռոբոտների ծրագրավորում, ռոբոշուկա: Նախագծի կարեւորագույն խնդիրներից է ուսուցումը, ուստի եւ դրան հատուկ ուշադրություն է դարձվում նախագծի բոլոր փուլերում` մասնակից ռոբոտների ընտրության, ուղեկցվող միջոցառումների, էքսկուրսիաների եւ այլ հարցերում:

Ցուցահանդեսում ներկայացված են Անգլիայի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Ռուսաստանի, Իռլանդիայի եւ այլ երկրների 20 ինտերակտիվ ռոբոտ (հանրահայտ Տեսպիան դերասան ռոբոտը, հատուկ թերապիայի առավելությունները կիրառող Պարոն, մատուցող ռոբոտ Յոշան, Ռոբոֆուտբոլը, Ռոբոտ Պինգ-Պոնգը, արդյունաբերական առաջադրանքներ կատարող Բակսթերը եւ այլն), ինչպես նաեւ հայկական ռոբոտատեխնիկայի լավագույն նմուշները:

Ցուցահանդեսը կգործի մինչեւ 2016թ. հունվարի 10-ը (հանգստյան օրեր` 2015թ. դեկտեմբերի 31 եւ 2016թ. հունվարի 1): Տոմսերը վաճառվում են Երեւան քաղաքի բոլոր տոմսարկղներում, ինչպես նաեւ «Երեւան Մոլ»-ում: Տոմսերը կարելի է նաեւ ձեռք բերել օնլայն` cult.am կայքի միջոցով: Երեխաների համար նախատեսված են հատուկ սակագներով տոմսեր՝ 2200դր. աշխատանքային օրերին եւ 3300դր. ոչ աշխատանքային օրերին, իսկ մեծահասակների տոմսերը համապատասխանաբար կարժենան` 2900դր. եւ 3900դր.:  Նախատեսված է հատուկ սակագնային փաթեթ դպրոցական կոլեկտիվ այցերի համար:  

Դիտում՝ 26659
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW