Կայացել է Կայունության եւ զարգացման եվրասիական հիմնադրամի խորհրդի 24-րդ նիստը

08.12.2015 | 16:42 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Այսօր Երեւանում գումարվել է Կայունության եւ զարգացման եվրասիական հիմնադրամի խորհրդի 24-րդ նիստը, որն առաջին անգամ է անցկացվում մեր երկրում:

Ինչպես նշել է ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, նիստում որոշում է կայացվել Հայաստանին ֆինանսական վարկի` 100 մլն ԱՄՆ դոլարի չափով առաջին մասնաբաժնի տրամադրման մասին՝ ուղղված ֆինանսական կայունության ապահովմանը:

Նախարարը տեղեկացրել է նաեւ, որ նիստում հաստատվել է Արմավիրի մարզում Մաստարայի ջրամբարի կառուցման ներդրումային ծրագրի 25,2 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ֆինանսավորման նախնական հայտը:

Կայունության եւ զարգացման եվրասիական հիմնադրամը ստեղծվել է 2009 թ.-ին` տնտեսական ճգնաժամի բացասական հետեւանքները հաղթահարելու, երկարաժամկետ կայունություն ապահովելու եւ անդամ երկրների տնտեսությունների ինտեգրմանն աջակցելու նպատակով:

Կայունության եւ զարգացման եվրասիական հիմնադրամի խորհրդի անդամներին՝ ՌԴ ֆինանսների նախարար, Հիմնադրամի խորհրդի նախագահ Անտոն Սիլուանովի գլխավորությամբ, այսօր ընդունել էր նախագահ Սերժ Սարգսյանը:

Դիտում՝ 3184

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW