Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի հովանավորությամբ Երեւանի Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի ունեցավ Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամի (ՀՖՀՀ) շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:Ինչպես նշել են բանկում, միջոցառմանը ներկա էին Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն, Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը, դիվանագիտական ներկայացուցիչներ, ձեռնարկությունների ղեկավարներ, շրջանավարտներ, ուսանողներ եւ ծնողներ:Հակոբ Անդրեասյանը, շնորհավորելով շրջանավարտներին, նշել է, որ Հայաստանում լավագույն բուհերից մեկն ավարտելով` նրանք կայուն հիմք են ստեղծում լավ մասնագետ դառնալու գործում: «Ձեր նպատակներին հասնելու ճանապարհին կհանդիպեք բազմաթիվ մարտահրավերների, որոնք հաղթահարել կօգնեն առաջին հերթին ձեռք բերված գիտելիքները, ունակություններն ու ձեր հաստատակամությունը: Հետեւողական եղեք յուրաքանչյուր նախաձեռնությունում եւ փորձե՛ք անել հնարավորը ձեր ընտրած ասպարեզում լավագույնը լինելու համար»,- ասել է բանկի ղեկավարը: «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն երկար տարիներ համագործակցում է ՀՖՀՀ-ի հետ կադրերի պատրաստման գործում. բանկը հանդիսանում է համալսարանի «Բանկային գործ եւ ապահովագրություն» մասնագիտացմամբ բակալավրիատի հիմնադրման աջակիցը եւ հովանավորը: Ամեն տարի համալսարանի բազմաթիվ ուսանողներ բանկում անցնում են իրենց պրակտիկան, եւ մասնագիտական բարձր ունակություններ ցուցաբերած բազմաթիվ շրջանավարտներ արդեն համալրել են Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի աշխատակիցների շարքերը»,- նշված է բանկի հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 4890