Նոյեմբերի 24-27-ը Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը հերթական անվճար բիզնես դասընթացներն է անցկացրել փոքր ու միջին ձեռնարկությունների ղեկավարների համար: Բանկում նշել են, որ այս դասընթացների շրջանակում մասնակիցներին ներկայացվել են հինգ տարբեր թեմաներ` ուղղված բիզնեսի օպտիմալ կառավարման համար տեսական եւ պրակտիկ գիտելիքների տրամադրմանը, ինչպես նաեւ մարքեթինգային մի շարք գործիքների կիրառմանը:Այսուհետ անվճար անցկացվող բիզնես դասընթացները կազմակերպվելու են ոչ միայն բանկի հաճախորդ հանդիսացող կազմակերպությունների, այլեւ դասընթացին մասնակցության ցանկություն ունեցող բոլոր փոքր եւ միջին ձեռնարկությունների ղեկավարների համար:Հերթական բիզնես դասընթացները կկազմակերպվեն 2016թ. փետրվարին: Դրանց վերաբերյալ տեղեկատվությունը կարելի է գտնել բանկի պաշտոնական կայքում: Tweet Դիտում՝ 5428