Ինեկոբանկը հայտարարում է մրցույթ՝ «Բացիր սեյֆը»

26.11.2015 | 13:45 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ինեկոբանկը հայտարարում է InecoQuest արկածային մրցույթ՝ «Բացիր սեյֆը» խորագրով:

Բանկում նշել են, որ նա, ով կճանապարհորդի մրցույթի վիրտուալ աշխարհով, կկատարի ճանապարհին հանդիպող առաջադրանքները՝ օգտագործելով ժամանակակից մոբայլ բանկինգի հնարավորությունները, կգտնի այն սեյֆի գաղտնաբառը, որում պահված է 3 մլն դրամ եւ կդառնա այդ գումարի տերը:

Մրցույթին կարող են մասնակցել 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները:

Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչեւ դեկտեմբերի 15-ը ներառյալ բեռնել InecoMobile հավելվածը AppStore կամ GooglePlay օնլայն խանութներից եւ գրանցվել որպես համակարգի օգտագործող:

Մրցույթի տեւողությունը յուրաքանչյուր մասնակցի համար 10 իրար հաջորդող օր է` սկսած միանալու օրվանից:

Յուրաքանչյուր հարցը բացելուց առաջ անհրաժեշտ է այցելել http://www.inecobank.am/quest կայքը կամ Ինեկոբանկի ֆեյսբուքյան էջը՝ ստանալու համար տվյալ փուլի մասին տեղեկատվությունը եւ առաջադրանքը: Տեղեկատվությանը ծանոթանալուց հետո InecoMobile հավելվածում պետք է բացել տվյալ փուլի հարցը եւ պատասխանել դրան՝ կատարելով դրամական փոխանցում (վիրտուալ գումարով):

Յուրաքանչյուր մասնակցի համար մրցույթին միանալու օրվանից սկսած՝ InecoMobile հավելվածում ամեն օր՝ ժամը 12:00-ին, կակտիվանա 1 հարց, որն ակտիվ կլինի 24 ժամ:

Մրցույթի արդյունքները կամփոփվեն եւ կհրապարակվեն դեկտեմբերի 25-ին բանկի կայքում եւ ֆեյսբուքյան էջում:

Դիտում՝ 5509
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW