Երեւանի կոնյակի գործարանի (ԵԿԳ) ղեկավարության հետ «Տատսպիրտպրոմ» ընկերության տնօրեն Իրեկ Մինախմետովի հանդիպմանը համաձայնություն է ձեռք բերվել Հայաստանից կոնյակի սպիրտի մատակարարման վերաբերյալ: Այս մասին հայտնում են «Տատսպիրտպրոմի» մամուլի ծառայությունից: «Երեւանում կայացած բանակցությունների արդյունքներով՝ 2016թ. կմեկնարկի Հայաստանից կոնյակի սպիրտի մատակարարումը «Տատսպիրտպրոմի» մասնաճյուղին՝ «Կազանսկիյ» գինու գործարանին, որտեղ նախատեսվում է բարձրակարգ ֆիրմային կոնյակներ արտադրել: Սա եզակի դեպք է, քանի որ նախկինում Երեւանի գործարանը չէր կիսվում իր կոնյակի սպիրտով մյուսների հետ եւ չէր բացահայտում արտադրության գաղտնիքները»,- ասված է հաղորդագրությունում:Կազանում հայկական կոնյակի հիմքի վրա կատարվելու է կուպաժավորումը եւ կոնյակ է արտադրվելու «Տատսպիրտպրոմի» սեփական բրենդների ներքո: Tweet Դիտում՝ 14817