Հունվար-հոկտեմբերին տնտեսական ակտիվությունը դանդաղել է

20.11.2015 | 17:16 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2015թ. հունվար-հոկտեմբերին  անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հանրապետությունում գրանցվել է 3.5% տնտեսական ակտիվություն:

Հիշեցնենք, որ հունվար-սեպտեմբերին գրանցվել էր 3.7% տնտեսական ակտիվություն:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության սոցիալ տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալն աճել է 11.6 %-ով, արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 4.6%-ով, իսկ միջին ամսական աշխատավարձը՝ 9.2%-ով:

Ծառայությունների ծավալն առանց առեւտրի ավելացել է 2.8%-ով, սպառողական գների ինդեքսը՝ 4.4%-ով:

Շինարարության ծավալը 2015թ. հունվար-հոկտեմբերին, անցած տարվա համեմատ, աճել է 0.1%-ով, էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 2.2%-ով:  

Հաշվետու ժամանակահատվածում 6.4%-ով նվազել է առեւտրի շրջանառությունը, իսկ արտաքին առեւտրաշրջանառության ծավալը՝ 20.4 %-ով:

Ներմուծման ծավալը կրճատվել է 26.6%-ով, արտահանման ծավալը՝ 2.2%-ով:

Արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը նվազել է 1%-ով:

Դիտում՝ 3587
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW