«Ինգո Արմենիա»-ն հորդորում է ժամանակին կնքել նոր ԱՊՊԱ պայմանագիր

16.11.2015 | 11:02 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ հորդորելով ժամանակին ձեռք բերել ԱՊՊԱ պայմանագրեր:

Ընկերությունը, վկայակոչելով ՀՀ Ոստիկանության պաշտոնական կայքը, հիշեցնում է, որ ԱՊՊԱ պայմանագրեր չունենալու դեպքում վարորդների նկատմամբ կկիրառվեն վարչական տուգանքներ՝

- ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար՝ յուրաքանչյուր 10 օրվա համար 5000 դրամ,

- Առանց ԱՊՊԱ պայմանագիր ունենալու վարելու համար՝ 100 000 դրամ:

Տուգանքներից խուսափելու համար «Ինգո Արմենիա»-ն առաջարկում է անհապաղ ձեռք բերել ԱՊՊԱ պայմանագիր: Ընկերությունը հիշեցնում է, որ պայմանագիրը կարելի է պատվիրել նաեւ http://www.ingoarmenia.am կայքում կամ ընկերության մոտակա գրասենյակում:

«Ավելորդ խնդիրներից խուսափելու համար, խորհուրդ ենք տալիս մեքենայի տեխնիկական անձնագրի եւ վարորդական իրավունքի հետ միասին մեքենայի մեջ պահել նաեւ ձեր ԱՊՊԱ պայմանագիրը»,- ասված է «Ինգո Արմենիա»-ի տարածած հաղորդագրությունում:

Դիտում՝ 7581

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW