ԱԶԲ-ն լավատես է ՀՀ տնտեսական աճի հարցում

13.11.2015 | 16:39 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանում ԱԶԲ մշտական առաքելության տնօրեն Դեյվիդ Դոուլն այսօր ասել է, որ 2016թ. համար Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը (+2%) լուրջ փոփոխությունների չի ենթարկվի:

Այս մասին Դեյվիդ Դոուլն ասել է Երեւանում՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Հիշեցնենք, որ 2015թ. համար ԱԶԲ-ն Հայաստանում կանխատեսել է 1.2% աճ:

«Մեր կանխատեսման համեմատ՝ 2015-ը ավելի հաջող տարի էր, հատկապես գյուղատնտեսության ոլորտում աճը նկատելի էր: Չենք կարծում, թե այս տարվա համեմատ հաջորդ տարի էական փոփոխություն կլինի: ՀՀ տնտեսությունում քայքայում չի արձանագրվի»,- ասել է ԱԶԲ ներկայացուցիչը:

Անդրադառնալով ՀՀ արտաքին պարտքի ծավալին ու դրա կառավարմանը՝ Դեյվիդ Դոուլը նկատել է. «Պետական պարտքը պետք է դիտարկենք ՀՆԱ-ի հետ համամասնության եւ դրան կցվող ծրագրերի տեսանկյունից: Այս առումով ՀՀ կառավարությունը ճիշտ աշխատանք է տանում եւ պահպանողական է պարտքին կցվող ծրագրերի առումով»:

Հայաստանում ԱԶԲ մշտական առաքելության տնօրենը դրական է գնահատել պարտքի կառավարման տեսանկյունից ՀՀ կառավարության աշխատանքը:

Դիտում՝ 2967

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW