ԱՄՀ-ն հաստատել է Հայաստանին $16.3 մլն-ի տրամադրումը
12.11.2015 | 10:07 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://www.cigionline.org

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհուրդը հաստատել է «Երկարաձգվող ֆինանսավորման» եռամյա ծրագրի շրջանակում Հայաստանին շուրջ $16.3 մլն-ի տրամադրումը:
ԱՄՀ տարածած հաղորդագրության համաձայն՝ ավարտվել է Հայաստանի կատարողականի երկրորդ ամփոփիչ ստուգումը, որը հնարավորություն է տալիս ծրագրի շրջանակում ընդհանուր հատկացումները հասցնել $48.9 մլն-ի:
Հիշեցնենք, որ $114.1 մլն արժողությամբ այս ծրագիրը հաստատվել էր 2014թ. մարտի 7-ին:
«Ծրագրի շրջանակում Հայաստանի կատարողականի վրա բացասաբար են անդրադարձել սպասվածից թույլ արտաքին պայմանները եւ ծրագրի քաղաքականություններից որոշ շեղումները: Իշխանությունների կողմից քաղաքականության միջոցով արձագանքն օգնեց մեղմել ցնցումների սկզբնական ազդեցությունները, սակայն դժվարին հեռանկարը պահպանվում է: Հիմնադրամի օժանդակությամբ իրականացվող ծրագրի նպատակների կատարման, բուֆերների եւ քաղաքականության համար հնարավորությունների վերաստեղծման եւ Հայաստանի աճի ներուժին զարկ տալու համար անհրաժեշտ կլինի հաստատակամորեն իրականացնել համաձայնեցված միջոցառումները»,- ասել է ԱՄՀ կառավարիչ տնօրենի տեղակալ եւ նախագահողի պաշտոնակատար Միցուհիո Ֆուրուսավան:
Նրա խոսքով՝ առաջիկայում կկարեւորվի միջամտությունների սահմանափակումը եւ վերադարձը փոխարժեքի ավելի մեծ ճկունությանը:
ԱՄՀ ներկայացուցիչը կարեւորել է նաեւ դրամավարկային քաղաքականության ճշգրտումը՝ գների կայունությունը պահպանելու համար: Նրա գնահատմամբ՝ դրամավարկային պայմանների բնականոնության աստիճանական վերականգնման միջոցով 2014թ. սահմանված արտակարգ միջոցառումների դադարեցումը կօժանդակի նաեւ բանկային վարկավորման եւ աճի վերականգնմանը:
Ինչ վերաբերում է բանկային համակարգին, ապա ԱՄՀ-ն այն գնահատել է կայուն:
«Էլեկտրաէներգետիկ ոլորտում ֆինանսական առողջացման ծրագրերի ներդրումը եւ մրցակցության, մրցունակության եւ տարածաշրջանային եւ համաշխարհային ինտեգրման բարելավմանն ուղղված կառուցվածքային բարեփոխումները շարունակում են կարեւորագույն նշանակություն ունենալ խոցելիությունների կրճատման եւ լայնահեն աճը սատարելու համար»,- նշել են ԱՄՀ-ում:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: