Ֆրանսիան հետաքրքրված է ՀՀ-ում նոր ներդրումներով

11.11.2015 | 17:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն կարեւորել են երկու երկրների տնտեսական կապերի հետագա զարգացումն ու ընդլայնումը եւ նշել, որ դրա համար առկա է մեծ ներուժ:

Այս մասին կողմերը նշել են այսօր ՀՀ կառավարությունում կայացած հանդիպմանը:

Վարչապետն անհրաժեշտ է համարել Հայ-ֆրանսիական առեւտրաարդյունաբերական պալատի գործունեության ակտիվացումը եւ ավելացրել, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է օժանդակել երկու երկրների գործարար կապերի սերտացմանն ու ներդրումային ծրագրերի կյանքի կոչմանը:

Դեսպանն էլ կարեւոր է համարել հայ-ֆրանսիական առեւտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացումը եւ այդ համատեքստում նշել, որ մշտական կապի մեջ է ՀՀ-ում գործունեություն իրականացնող ֆրանսիական ընկերությունների հետ, համապատասխան քայլեր են իրականացվում նաեւ ֆրանսիական նոր ձեռնարկություններ հայաստանյան շուկա ներգրավելու ուղղությամբ:

Մասնավորապես, Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին տեղեկացրել է, որ ֆրանսիական մի խումբ ընկերություններ հետաքրքրված են ՀՀ-ում ենթակառուցվածքների, քաղաքաշինության եւ առողջապահության բնագավառներում ներդրումային ծրագրերի իրականացմամբ: Դրանք կյանքի կոչելու համար անցկացվում են բանակցություններ եւ քննարկումներ:

Դեսպանը տեղեկացրել է նաեւ, որ այժմ աշխատանքներ են տարվում հաջորդ տարվա սկզբին հայ-ֆրանսիական գործարար համաժողովի կազմակերպման նպատակով, ինչը նոր թափ կհաղորդի տնտեսական կապերի խորացմանն ու ընդլայնմանը:

Դիտում՝ 3000

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW