Հայէկոնոմբանկը $3 մլն վարկ կստանա BlueOrchard-ից

11.11.2015 | 12:17 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայէկոնոմբանկը եւ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում տեղակայված BlueOrchard Microfinance Fund LLC ներդրումային ընկերությունը կնքել են $3 մլն արժողությամբ վարկային պայմանագիր:

Բանկի տարածած հաղորդագրության համաձայն՝ վարկի միջոցներն ուղղվելու են Հայաստանի փոքր եւ միկրո բիզնեսի ֆինանսավորմանն ու զարգացմանը:

Հայէկոնոմբանկի եւ BlueOrchard-ի համագործակցությունը մեկնարկել է 2010թ., երբ Հայէկոնոմբանկին տրամադրված $10 մլն արժողությամբ սինդիկացված վարկում հիմնադրամը հանդես էր եկել որպես B-վարկի մասնակից:

BlueOrchard-ը հիմնադրվել է 2001թ. ՄԱԿ-ի նախաձեռնությամբ՝ որպես միկրոֆինանսական պարտքային համաշխարհային ներդրումների առաջին առեւտրային կառավարիչ:

Դիտում՝ 4351

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW