Թեհրանում մեկնարկել է Իրան-Հայաստան գործարար համաժողովը

09.11.2015 | 14:20 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը նոյեմբերի 8-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն:

Ինչպես հաղորդում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից, այցի շրջանակում նախատեսված են ՀՀ էկոնոմիկայի նախարարի հանդիպումները Իրանի պետական պաշտոնյաների հետ:

Այսօր՝ օրվա երկրորդ կեսից, Կարեն Ճշմարիտյանի ղեկավարած պատվիրակությունը, ինչպես նաեւ 65 հայ գործարարներ Թեհրանում մասնակցում են Իրան-Հայաստան գործարար համաժողովին:

Իրանցի պաշտոնյաների հետ քննարկվելու են երկու երկրների տնտեսական զարգացման հեռանկարները, համագործակցության նոր հնարավորությունները, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ինովացիոն բնագավառում փոխադարձ հետաքրքրությունները, Իրան հայկական ապրանքների արտահանման հնարավորություններին առնչվող եւ այլ հարցեր:

Նախատեսված են նաեւ Հայաստանի եւ Իրանի գործարարների անհատական հանդիպումներ:

Դիտում՝ 3189
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW